hi naski — ն ստացավ առաջին դրամաշնորհային հաղթանակը

hi naski -ն դարձավ ՀԲԸՄ «Կին Ձեռներեցներ» ծրագրի հաղթող․ մեր առաջին դրամաշնորհային հաղթանակը

Մեծ ուրախությամբ ցանկանում ենք կիսվել hi naski — ի պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկով։

ՀԲԸՄ «Կին Ձեռներեցներ» ծրագրի շրջանակներում hi naski / Հայ Նասկի — ն հաջողությամբ անցավ եզրափակիչ փուլ և արժանացավ հատուկ մրցանակի։

Futura 26Սա պարզապես մրցանակ չէ։ Սա մեր առաջին ֆինանսական հաղթանակն է, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ նույնիսկ փոքր գաղափարները կարող են մեծ ճանապարհ անցնել, եթե դրանց հետևում կա սեր, համառություն և ամենօրյա աշխատանք։

Երբ 2023 թվականին ստեղծվեց hi naski-ն, մեր նպատակը մեկն էր՝ Հայաստանում ստեղծել յուրօրինակ, որակյալ և ստեղծարար գուլպաների բրենդ, որը կուրախացնի մարդկանց և կօգնի ընկերություններին ունենալ իրենց անհատական կորպորատիվ գուլպաները։ Այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ այդ ճանապարհը շարունակվում է, իսկ այս հաղթանակը նոր հնարավորությունների սկիզբն է։

Այս դրամաշնորհը նշանակում է, որ hi naski-ն զարգանում է, աճում է և շուտով կունենանք շատ հետաքրքիր նորություններ։ Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մեր հնարավորությունները, ներկայացնել նոր դիզայններ և ավելի մեծ քայլերով զարգացնել հայկական արտադրությունը։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում ՀԲԸՄ (AGBU Armenia)-ի ողջ աշխատակազմին և դասընթացավարներին՝ երեք ամիս շարունակ փոխանցած գիտելիքների, փորձի, աջակցության և ոգեշնչման համար։ Այդ ամիսները մեզ համար դարձան ոչ միայն ուսուցման, այլև աճի ու նոր ծանոթությունների շրջան։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր հաճախորդներին, գործընկերներին և ընկերներին, ովքեր արդեն շուրջ երեք տարի հավատում են hi naski-ին, ընտրում մեր գուլպաները և աջակցում մեր ճանապարհին։ Ձեր վստահությունն է, որ մեզ ուժ է տալիս շարունակել ստեղծել նոր գաղափարներ։

Սա դեռ միայն սկիզբն է։

Շնորհակալ ենք, որ մեր ճանապարհի մի մասն եք։ 🤍🌼

Իմ հաշիվը
Խանութ